ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում Սուրբ Հուդա Թադեոսի մանկական գիտահետազոտական հիվանդանոցում բուժում ստացող ավելի քան 50 դեռահաս տոնել է դպրոցն ավարտելը, հայտնել է People պարբերականը։
Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել են հոսպիտալի աշխատակիցները։ Այն ներառել է բոլոր ավանդական ատրիբուտները՝ ընթրիք, լիմուզինով զբոսանք քաղաքի կենտրոնում և պար։ Մանսակիցները հագնել են տոնական զգեստներ և սմոքինգներ։ Տոնին հրավիրված էին նաև շրջանավարտների հարազատներն ու ընկերները:
«Հիվանդությունը չպետք է խոչընդոտի երեխաներին զգալ նույնը, ինչ իրենց տարեկիցները»,- ասել է հիվանդանոցի նախագահ ու գործադիր տնօրեն Ջելմս Դաունինգը։