Ռուս բանակցողների պատվիրակությունը պատրաստ է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր պատվիրակությունը մեկնում է Ստամբուլ և երկուշաբթի առավոտյան պատրաստ կլինի շարունակել բանակցությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։