ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ բժիշկները մայիսի 16-ին ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, հայտնել է The New York Times-ը։
«Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, սակայն քաղցկեղն արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել», – Բայդենի ներկայացուցչի հայտարարաությունը մեջբերել է լրատվամիջոցը։
Նշվում է, որ այժմ Բայդենը և նրա ընտանիքը բժիշկների հետ ուսումնասիրում են բուժման տարբերակները։