Մայիսի 18-ին Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապ Լևոն (Լեո) XIV-ի գահակալության արարողությունը, հայտնել են Սուրբ աթոռից։ Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագով կնշանավորի Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի պաշտոնավարման սկիզբը:
Արարողությունից առաջ Հռոմի պապն ավտոմեքենայով շրջել է Սուրբ Պետրոսի հրապարակում և ողջունել հավատացյալներին: Նշվում է, որ նրանց թիվը մոտ 150 հազար է։
Հայաստանից գահակալության արարողությանը մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
13:37
Թարմացում
Հռոմի Լեո XIV պապը պաշտոնապես ստանձնեց քահանայապետի պաշտոնը։ Արարողության ընթացքում նա ընդունել է պապական իշխանության ավանդական խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը՝ եկեղեցական հաղորդության և միության խորհրդանիշը։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր մայիսի 8-ին՝ երրորդ փորձից։