ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ կսկսի հունիսին Հաագայում նախատեսված գագաթնաժողովից հետո եվրոպական երկրներից ամերիկյան զինված ուժերի դուրսբերման շուրջ, հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը, հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք այդ՝ քննարկումներ կվարենք ՆԱՏՕ-ի կառույցում։ Իհարկե, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, այս տարվա վերջին, կսկսենք քննարկել դա: Մեր բոլոր դաշնակիցները պատրաստ են դրան»,- Ուիթաքերի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նա նաև հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում դուրս գալ դաշինքից և կմնա «մեծ դաշնակից» ՆԱՏՕ-ի մյուս անդամների համար:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում իր զինված ուժերի կոնտինգենտի թիվը: