Իսրայելը մայիսի 16-ի առավոտյան լայնածավալ ցամաքային, օդային և ծովային հարձակում է սկսել Գազայի հատվածում, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՀԱՄԱՍ շարժումը:
Համաձայն զինված շարժման վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական պաշտպանության գործակալության՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հյուսիսում գրեթե 100 մարդ է զոհվել։
Իսրայելի բանակը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Տեղի բնակիչները նշում են, որ հարձակումը «տեղի է ունեցել բոլոր կողմերից»՝ ներգրավվել են ռազմանավեր, օդային հարվածներ և տանկային կրակ։
BBC-ի թղթակցի խոսքով՝ սա Հյուսիսային Գազայի ուղղությամբ Իսրայելի ամենամեծ ցամաքային հարձակումն է այն բանից հետո, երբ մարտի սկզբին Իսրայելը վերսկսել էր իր ռազմական գործողությունները։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: