Հնդկաստանի և Պակիստանի հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունից մի քանի ժամ անց խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես, նման տեղեկություններ են ստացվել հնդկական Քաշմիրի գլխավոր քաղաքներից։ Ըստ գործակալության՝ Սրինագարում և Ջամմուում պայթյունի ձայներ են լսվել, իսկ երկնքում նկատվել են արկեր և բռնկումներ։
Այսօր ավելի վաղ կողմերն ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար էին հաստատել։
Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել է Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:
Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող 9-ը թիրախի։