Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Ջամմու և Քաշմիր շրջանների մի շարք տարածքներ Պակիստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրետակոծության, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Ուրի, Պունչ և Կուպվարա շրջանները։ Քաղաքներում լույս չկա, աշխատում են ազդանշաններ։
Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել էր Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով կար 26 զոհ: Դելին մեղադրել էր Իսլամաբադին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։ Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախի՝ պնդելով, որ հարվածել է «ահաբեկչական ենթակառուցվածքների» նպատակակետերին։ Պակիստանի ԶՈւ-ն արձագանքել էր հակահարվածներով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հնդկաստանն իր տարածքում տեղի ունեցած ահաբեկչությանն արձագանքելու իրավունք ուներ։