Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրել է Քասամ Բասիր (Qasem Basir) նոր բալիստիկ հրթիռը, հայտնում է IRNA-ն:
Նշվում է, որ այն ունի 1200 կիլոմետր հեռահարություն։
Ըստ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի՝ նույնիսկ արբանյակային ուղղորդմամբ հագեցած հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպիսին THAAD-ն է, ի վիճակի չեն որսալ այդ հրթիռի մարտագլխիկը։