ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է ամերիկյան զորքեր ուղարկել Գրենլանդիան գրավելու համար։ Այդ մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք որոշակի հանգամանքներում նա կարող է որոշել ամերիկյան զորքեր ուղարկել Գրենլանդիան «պահանջելու» համար։
«Դա կարող է տեղի ունենալ։ Ես կասկածում եմ, որ դա տեղի կունենա, բայց դա անկասկած կարող է», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է գնել Գրենլանդիան։ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ կղզին պատրաստ Է գործարար հարաբերություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն վաճառքի մասին խոսք գնալ չի կարող։