Բրազիլիայում ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ կանխվել է ծրագրված ահաբեկչություն, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռիո դե Ժանեյրոյի նահանգային ոստիկանության պաշտոնական կայքին։
Հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործները հավաքագրել են մարդկանց, մասնավորապես՝ անչափահասների, կազմակերպված հարձակումներ իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկներ և մոլոտովի կոկտեյլներ։
Նշվում է, որ հանցագործների ծրագրերն ուղղված էին երեխաների, դեռահասների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ։