Կանադայի Վանկուվեր քաղաքում ամենագնացի վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, գրում է СBC-ին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ի երեկոյան՝ համայնքային փառատոնի ժամանակ, որին շուրջ 100 000 մարդ է մասնակցել։
Ոստիկանությունից հայտնել են 30 տարեկան տղամարդու կալանքի մասին, հայտնել է կայքը։