Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ապրիլի 25-ին Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք է բարձրացրել Պապի հոգու հանգստության համար։
Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Պատարագ, որի ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց աղոթքն են բարձրացրել Պապի հոգու խաղաղության համար։
Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։