Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալին այսօր Պեկինում հանդիպմանը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ համաձայնագիրը ներառում է հետևյալ կետերը՝
◾️Քաղաքական վստահություն. ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում փոխադարձ աջակցության ամրապնդում,
◾️Տնտեսական համագործակցություն․ առևտրի, ներդրումների, կանաչ էներգիայի և թվային տնտեսության զարգացում,
◾️Տրանսպորտ և լոգիստիկա․ տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ բարելավում, մուլտիմոդալ փոխադրումներ, մաքսային ընթացակարգերի պարզեցում,
◾️Էներգետիա. կենտրոնանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգետիկ անցման վրա,
◾️Կրթություն և մշակույթ. ուսանողական «փոխանակումների» ընդլայնում, լեզուների խթանում և մշակութային միջոցառումների անցկացում,
◾️Անվտանգություն. համատեղ պայքար ահաբեկչության, ծայրահեղականության և կիբերսպառնալիքների դեմ,
◾️Միջազգային համագործակցություն․ միջազգային կառույցների բարեփոխումների աջակցություն, բազմակողմ կապերի ամրապնդում։
Ապրիլի 22-24-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Նրա այցն ավարտվել է նախագահ Սի Ցզինպինին Ադրբեջան հրավերով։
2024-ին երկու երկրները ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր էին կնքել: