ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այս շաբաթ կժամանի Մոսկվա, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
«Մենք սպասում ենք»,- լրագրողներին ասել է նա։
Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։