Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ապրիլի 13-ին ամբողջությամբ ավերվել է 94 բնակելի տուն, մահացել է մեկ երեխա, հայտնում է Interfax-ը։
Նշվում է, որ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 160 կմ դեպի հյուսիս-արևելք, տորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռշտայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 40 բնակելի տուն, մասամբ՝ 5 տուն, երեք թեյարան։
Տաջիկստանի շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, ամբողջությամբ ավերվել է 54 բնակելի տուն, մասամբ վնասվել է 45 տուն, թեթև վնասվել է 61 բնակելի տուն և միջնակարգ հանրակրթական հաստատության երկու շենք։