ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանց ճանաչողական և ֆիզիկական առողջություն է ցուցաբերել Սպիտակ տուն վերադառնալուց հետո իր առաջին բժշկական զննումից հետո և լիովին պատրաստ է կատարել իր պարտականությունները՝ որպես գլխավոր հրամանատար և պետության ղեկավար, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թրամփի բժիշկ Շոն Բարբաբելլային:
Սպիտակ տան փաստաթղթում, որը հրապարակվել է այսօր, նշվում է, որ Թրամփը դրսևորել է «առողջ սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական ֆունկցիա»։
Նախագահության իր երկրորդ ժամկետը Թրամփն ստանձնել էր հունվարի 21-ին: