Եվրոպական Siemens տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ագուստին Էսկոբարը և նրա ընտանիքը զբոսաշրջային ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են, հայտնել է ABC-ն։
Զոհերի թվում են նրա կինը՝ Մերս Կամպրուբի և նրանց 4, 5 և 11 տարեկան երեխաները։ Վթարի զոհ է դարձել նաև 36 տարեկան օդաչուն։
Նշվում է, որ ապրիլի 10-ին ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի Հադսոն գետը։