Իրանն ԱՄՆ-ի հետ Օմանում ընթացող բանակցություններում առաջարկել է քննարկել և կնքել ժամանակավոր միջուկային գործարք, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես հայտնել են պարբերականի աղբյուրեները, Թեհրանը ցանկանում է Վաշինգտոնին առաջարկել ժամանակավոր միջուկային համաձայնագրի վրա աշխատել, նախքան համապարփակ գործարքի շուրջ բանակցությունները շարունակելը:
Նրանց տվյալներով՝ իրանցիներն անիրատեսական են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված, բարդ և բարձր տեխնոլոգիական միջուկային գործարքի ձեռքբերումը երկու ամսվա ընթացքում։ Նշվում է, որ Իրանը փորձում է ժամանակ շահել՝ այդպիսով խուսափելով էսկալացիայից։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կարող է ներառել ուրանի հարստացման ուղղությամբ Թեհրանի որոշ աշխատանքների դադարեցում, հարստացված ուրանի պաշարների 60%-ով կրճատում և ՄԱԿ-ի տեսուչներին երկրի միջուկային օբյեկտներին ավելի լայն հասանելիության տրամադրում»,- հայտարարել են պարբերականի աղբյուրները։
Ապրիլի 8-ին Թրամփը հայտարարել էր միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկի մասին։ Reuters-ը գրել էր, որ համաձայնության հասնելու համար շուրջ երկու ամիս կա, հակառակ դեպքում՝ Իսրայելը կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել: