Ապրիլի 9-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Գյումուշխանե քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ օջախը եղել է 5 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,1 բալ։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։