Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի Jet Set գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով առնվազն 79 մարդ է զոհել, հայտնել է СNN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կա ավելի քան 220 տուժած։
«Մենք շարունակում ենք ապամոնտաժել փլատակները և փնտրել մարդկանց»,- ասել են երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 300 մարդ է գտնվել գիշերային ակումբում։ Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ: