Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Սեյսմոլոգները հայտնում են, որ ցնցումները գրանցվել են մայրաքաղաք Նեյպիդոնից 19 կմ հեռավորության վրա՝ օջախի 10 կմ խորությամբ։ Հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Վերջին տեղեկություններոով՝ զոհվել է 1002 մարդ, վիրավորվել 2376-ը։
Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել էր և հայտնել, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։