Հունիսի 30-ից Ռուսաստանում կսկսեն ներդնել միգրանտի թվային պրոֆիլ, հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նոր գործիքը, որը յուրաքանչյուր միգրանտի տալիս է եզակի նույնացուցիչ, ժամանակի ընթացքում կփոխարինի ներկայիս թղթային արտոնագրին:
«Միգրացիոն քաղաքականությունը չափազանց զգայուն հարց է, այն բազմակողմանի է։ Անօրինական միգրացիայի մեծ մասն սպառնալիք է հասարակական կայունության և անվտանգության համար»,- նշել է Միշուստինը՝ Պետդումայում ներկայացնելով միգրանտի թվային պրոֆիլի հայեցակարգը։
ՌԴ վարչապետը հավելել է, որ այս պահին գրանցամատյանում հաշվառված է մոտ 640 հազար ապօրինի ներգաղթյալ:
Բացի դրանից՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են արտոնագրեր և նույնացուցիչներ մտցնել միգրանտների համար, որտեղ կնշվի ճշգրիտ մասնագիտությունը՝ բացառելով «մասնագիտություն» սյունակը դատարկ թողնելու հնարավորությունը: