Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մարտի 23-ին՝ ավելի քան հինգշաբաթյա ընդմիջումից հետո, առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առաջ, հայտնել է «Ռիա Նովոստին»։
88-ամյա Ֆրանցիսկոսը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 14-ի, նրա ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։ Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։
Մարտի 22-ին Reuters-ը գրել էր, որ պապը մարտի 23-ին օրհնության խոսք կփոխանցի Հռոմի Ջեմելի հիվանդանոցի իր սենյակի պատուհանից, որտեղ բուժվում էր երկկողմանի թոքաբորբից։