Եվրոպական երկրները պաշտպանական ծախսերի զգալի ավելացման ծրագրերի ֆոնին վառոդի և պայթուցիկ նյութերի արտադրության հզորությունների և ռեսուրսների պակաս ունեն, հայտնում է Bloomberg-ը։
«Եվրոպական կառավարությունները տեսակավորում են իրենց զինամթերքի պաշարներմ Ուկրաինային զինելու համար, ինչը ցույց է տալիս, թե որքան սուղ են նրանց պաշարները։ Այդ ժամանակից ի վեր՝ նրանք փորձում են մեծացնել հրետանային արկերի, հրթիռների և փամփուշտների արտադրությունը։ Դա մինչև վերջ սպառել է վառոդի, տրոտիլի և պայթուցիկ այլ նյութերի ու հրթիռային վառելիքի պաշարները»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ աղբյուրի՝ ընկերությունները փորձում են մեծացնել արտադրությունը, բայց նույնիսկ այդ ջանքերը կարող են բավարար չլինել:
«Այսպիսով՝ գերմանական Rheinmetall կոնցեռնը նախատեսում է մինչև 2028 թվականը 50%-ով ավելացնել վառոդի արտադրությունը, սակայն ընկերության ղեկավար Արմին Պապերգերը կարծում է, որ այդ թիրախային ցուցանիշը պետք է հասցնել 100%-ի»,- գրում է կայքը։
Նշվում է, որ արտադրության նման մասշտաբային աճի խոչընդոտ կարող է դառնալ արտասահմանյան հումքի մատակարարումների կախվածությունը Եվրոպայից։ Մասնավորապես, եվրոպական արտադրողները Չինաստանից ներմուծում են ազոտական թթու և նիտրոցելյուլոզա, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ նյութերի և հրթիռային վառելիքի արտադրության համար:
Խնդրի լուծման միջոցներից մեկը, ըստ հրապարակման, կարող է լինել քաղաքացիական քիմիական արդյունաբերության մի մասի անցումը ռազմական արտադրանքի թողարկմանը, սակայն արտադրության արդիականացումը ներդրումներ է պահանջում։ Բացի այդ, ընկերություններին անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որ նման արտադրանքը պահանջված լինի ԵՄ երկրների բանակների կողմից երկար ժամանակ, իսկ արդիականացումը կպահանջի կարգավորման խիստ նորմերի մեղմացում: