Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում աելով Agence France-Presse (AFP) գործակալությանը։
Նշվում է, որ նրան թույլատրվել է երկրից մեկնել Ֆրանսիայի դատական իշխանությունների կողմից։ Դուրովը Ֆրանսիայում ապրում էր դատական հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ։
Դուրովին ձերբակալել էին 2024 թվականի օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա մեղադրվում է քանի հոդվածով, այդ թվում՝ Telegram-ում մոդերացիայի բացակայության պատճառով թմրանյութերի վաճառքին մեղսակցելու, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախությունների կետերով։
Սեպտեմբերի 6-ին Դուրովը մեկնաբանել էր իր ձերբակալությունը՝ շեշտելով, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել դրանց հնարավոր չարաշահման համար: