Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է ապառազմականացնել Սիրիայի հարավը, հայտնել է Reuters-ը։ Նա նաև ասել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայի հարավում երկրի նոր իշխանությունների հետ կապված ուժերի ներկայությունը։
«Մենք թույլ չենք տա Հայաթ Թահրիր ալ-Շամի ուժերին կամ սիրիական նոր բանակին մուտք գործել Դամասկոսի հարավային տարածք։ Մենք պահանջում ենք Սիրիայի հարավի ամբողջական ապառազմականացում՝ Կունեյտրա, Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում»,- ասել է Նեթանյահուն։
Նա նաև նշել է, որ Իսրայելը «ոչ մի սպառնալիք չի հանդուրժի» Սիրիայի հարավում ապրող դրուզներին:
2024 թվականի դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության ուժերը, Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման ֆոնին, զորքեր էին ուղարկել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտի, իսկ ավելի ուշ դուրս եկան բուֆերային գոտուց: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։