Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է լքել պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
«Եթե խաղաղությունն Ուկրաինայի համար է, ես պատրաստ եմ: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց, եթե անմիջապես նման պայմաններ լինեն»,- ասել է Զելենսկին։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։