ԱՄՆ-ը կոշտացրել է ուկրաինական գործարքի պայմանները, ըստ որոնց Ուկրաինան պետք է հրաժարվի ոչ միայն բնական ռեսուրսներից իր եկամուտների կեսից, այլև նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից ստացվող եկամուտներից, հայտնում է The New York Times-ը։
Նշվում է, որ համաձայնագրի նոր նախագծում ներառված են նաև Ռուսաստանի կազմի մեջ մտած տարածքներից եկամուտների մասին դրույթներ՝ «դրանց ազատագրման դեպքում»։ Ընդ որում, ԱՄՆ-ի համար այդ տարածքների ռեսուրսներից ստացվող եկամուտների բաժինը կկազմի 66 տոկոս։
Նոր փաստաթղթում ասվում է, որ գործարքից ստացված հասույթը կուղղվի հատուկ հիմնադրամ, որում ԱՄՆ-ը կունենա 100 տոկոս ֆինանսական բաժնեմաս։ Ուկրաինան պետք է ներդրումներ կատարի այս հիմնադրամում, քանի դեռ այն չի հասել 500 միլիարդ դոլարի։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։