Չինացի հետազոտողները չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել, որը կարող է վարակել մարդկանց, հայտնում է South China Morning Post-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ HKU5-CoV-2 վիրուսը կարող է կապվել մարմնի նույն ընկալիչի հետ, որն առաջացնում է COVID-19:
Այս բացահայտումը մտավախություն է առաջացնում կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման հնարավորության վերաբերյալ: Նոր վիրուսը պատկանում է Մերձարևելյան շնչառական համախտանիշի (MERS) տեսակին, որը ծանր վնաս է հասցնում շնչառական համակարգին։ Այն նաև մահացության բարձր ցուցանիշ ունի և փոխանցվում է հիմնականում կենդանիներից մարդկանց։
Գիտնականները պարզել են, որ ի տարբերություն COVID-ի, վիրուսի տարածման «արդյունավետությունն» զգալիորեն ցածր է, ինչը նվազեցնում է համաճարակի հավանականությունը։
2025 թվականի փետրվարի դրությամբ՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է COVID-19-ի 422 917 դեպք։ Նշված դեպքերից 8623-ը մահվան ցուցանիշն է, 412 071-ն առողջացել է։ Ներկայումս երկրում COVID-19-ով վարակված է ավելի քան 2000 մարդ։