Մինչ ԱՄՆ-ն և ՌԴ-ն բանակցություններ են վարում, ԱՄՆ-ի և մերձավոր դաշնակիցների հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ «իրական խաղաղության համաձայնագրով», հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ այդ տվյալների՝ Պուտինը ցանկանում է վերահսկել ամբողջ Ուկրաինան։
«Մենք զրոյական հետախուզություն ունենք այն մասին, որ Պուտինը շահագրգռված չէ իրական խաղաղության պայմանագրով հենց հիմա։ Նա կարծում է, որ հաղթում է»,- ասել են աղբյուրները:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների շրջանում թերահավատություն կա, որ Պուտինը, ի վերջո, կգնա փոխզիջման և կհամաձայնի իրական, տևական խաղաղության համաձայնագրին: Ըստ գործակալության՝ նա կարող է գնալ բանակցությունների, որպեսզի տեսնի, թե ի՞նչ զիջումներ կարող է ստանալ և փորձել կրկին ինտեգրվել համաշխարհային ասպարեզ:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։