Նովոսիբիրսկի օդանավակայանում դեպի Բրատսկ չվերթից ուշացած երկու հայ ուղևոր վազել է ինքնաթիռի հետևից, հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։
Ըստ հարթակի՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ի առավոտյան։ S7 Embraer 170-ին հասնելու համար 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս եկել օդանավակայանի հարթակ։
Ըստ ալիքի՝ նրանք անմիջապես ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից, ապա նրանց նկատմամբ արձանագրություններ կազմվել՝ տրանսպորտի անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է մինչև 5000 ռուբլի տուգանք։