Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թվականի հոկտեմբերի 26-ին, հայտնել է երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Նրա խոսքով՝ դա հիմնված է հենց Цензор.нет-ի և Украинской правда-ի աղբյուրների տվյալների վրա։
Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Զելենսկու նախագահական ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտին, սակայն դրանք չեղարկվել էին՝ Ուկրաինայում նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու պատճառով, որը գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից։