Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերի պարզաբանումն ստանալ, ըստ որի՝ Վաշինգտոնը չի բացառում ամերիկյան զորք ուղարկել Ուկրաինա, եթե բանակցությունները ձախողվեն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սրանք դիրքորոշման նոր տարրեր են, որոնք նախկինում չեն հնչել, ուստի, իհարկե, ակնկալում ենք լրացուցիչ պարզաբանումներ ստանալ»,- ասել է Պեսկովը։
Վենսը փետրվարի 14-ին Մյունխենում ուկրաինական հակամարտության հարցով կայանալիք բանակցություններից առաջ ՌԴ-ին ռազմական գործողություններով ու պատժամիջոցներով էր սպառնացել։ Նրա խոսքով՝ եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցել, ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա ամերիկյան զորք ուղարկել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն Գերմանիայում՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Նա հավելել էր, որ որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում Սաուդյան Արաբիայում։