ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դուրս մնալը G7-ից սխալ էր, հայտնում է Bloomberg-ը։
«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը վերադառնա G7»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը «Մեծ ութնյակից» Մոսկվայի դուրս մնալը լուրջ սխալ է անվանել։
Խոսքը աշխարհի առաջատար երկրների միջազգային ֆորումի մասին է։ Այն ստեղծվել էր 1975 թվականին, իսկ 1997 թվականին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու «Մեծ յոթնյակի» հանդիպումներին։ Խմբի կազմում էին նաև Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան: 2014 թվականին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը դուրս մնաց միությանը մասնակցելուց։