Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ արցախահայության դեմ հանցագործությունների քննության պահանջով: CCAF-ը փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով պաշտոնապես դիմել է ՄՔԴ դատախազին, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ է և ՄՔԴ-ին առընթեր ներկայացուցիչ:
Դիմումի նպատակն է հասնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների քննության բացմանը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և փորձագետներ, այդ թվում՝ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, այդ ժամանակահատվածում Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել աջակցել այդ դիմումին՝ հանդես գալով ՄՔԴ-ին ուղղակիորեն դիմելու նախաձեռնությամբ:
Հռոմեական կանոնադրության շրջանակներում բողոքարկումը ներառում է երեք հիմնական պահանջ:
2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննության մեկնարկ
◾️ՄՔԴ իրավասության սահմանումը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ։
◾️Հանցագործություններին մասնակից այլ անձանց ձերբակալման միջազգային օրդերի տրամադրում։
◾️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանցագործություններին մասնակից այլ անձանց ձերբակալման միջազգային օրդերի տրամադրում:
2020-2023 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից արցախահայության դեմ կազմակերպված լայնածավալ ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանից 120 հազար հայերի զանգվածային արտագաղթի և նրանց բազմադարյա մշակութային ժառանգության ոչնչացման: