ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է ժամկետներ նշել Ուկրաինայում առաջարկվող կարգավորման համար` Վաշինգտոնում քննարկվող ծրագրերի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Որևէ մեկը չի կարող ժամանակացույց կամ ամսաթիվ նշել: Բարդ է, դա երկու տարվա հակամարտություն է: Ակնհայտ է, որ կան շատ դժվարություններ, այնպես որ ես ընդհանրապես չէի ցանկանա դրա մասին ամսաթվերով խոսել»,- ասել է նա:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ցանկանում են հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտի և հավելել է, որ, այդուհանդերձ, դեռ շատ աշխատանք կա անելու: