ՌԴ-ում զինվորական դատարանը Կուրսկի 18-ամյա բնակիչ Գագիկ Գրիգորյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, ահաբեկչական գործողության նախապատրաստման և այլ հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ձերբակալվել էր 2023 թվականի հոկտեմբերին, երբ 17 տարեկան էր։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ակտիվիստը ներառվել է «ահաբեկիչների» Ռոսֆինմոնիթորինգի ռեգիստրում։ Ինքը՝ ակտիվիստը, քննչական մեկուսարանից իր նամակներից մեկում գրել է, որ իրեն մեղադրում են «ռուսական բանակի փոխգնդապետին լիկվիդացնելու նախապատրաստման մեջ»։
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ դատավարությունն անցել է դռնփակ (ունկնդիրների ու լրագրողների մուտքը թույլատրվել է միայն դատավճռի հրապարակման պահին), իսկ քրեական գործի էությունը չի բացահայտվել։
Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել դավաճանության, ահաբեկչական խմբավարումներին մասնակցելու, ահաբեկչական գործողության նախապատրաստման, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Գրիգորյանն արդարացվել է միայն հրազենի կամ դրանց հիմնական մասերի, պայթուցիկ սարքերի, զինամթերքի, այլ զենքի մաքսանենգության մեր ներգրավված լինելու հոդվածներով: