Կալիֆոռնիայի հարավում նոր և հսկայական հրդեհ է բռնկվել, հայտնում է ABC7-ը։
Մի քանի ժամվա ընթացքում այն տարածվել է ավելի քան 36 քառակուսի կիլոմետր։ Նահանգային իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 31,000 բնակչի:
Հրդեհը, որն ստացել է «Հյու» անունը, բռնկվել է երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին Կաստայիկ լճի մոտ: Ամերիկյան հրատարակությունները նշում են, որ մի պահ կրակը տարածվում էր րոպեում 23 ֆուտբոլի դաշտին տարածքի չափով։
«Դա նման է «միջուկային» կրակի։ Շատ մեծ է»,- New York Post-ին ասել է հրդեհային փորձագետ Ջեյքոբ Ուիգլերը:
Լոս Անջելեսում և շրջակայքում անտառային հրդեհներ էին սկսել հունվարի 7-ին: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ էր դարձել չոր ու քամոտ եղանակը։ Ամերիկացի հայտնի մարդիկ կորցրել էին իրենց ունեցվածքը, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ում տունը Մալիբուում այրվել էր, դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնը և դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը:
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքը, հայտարարվել էր տագնապի երկրորդ աստիճան։
Հունվարի 13-ին նահանգում հրդեհից զոհվածների թիվը հասել էր 24-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Կարդացեք նաև՝ «Օգնություն Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին. հայկական համայնքի և կազմակերպությունների հետ կապ»։