Թբիլիսիում՝ Թեմկա շրջանի ոստիկանության բաժանմունքի դիմաց, բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, հայտնում է Грузия Online-ը:
Այնտեղ բողոքի ակցիա էր ընթանում՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կոշտ միջոցների կիրառման դեմ։ Ըստ լրատվամիջոցի` իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները դիմակ կրելու համար բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանությունը չի հստակեցրել ձերբակալվածների թիվը:
Ակցիա-երթը մեկնարկել էր այսօր` հունվարի 18-ին, մասնակիցները հասել են ոստիկանության շենքերից մեկի մոտ: Նրանք վանկարկել են՝ «կորչի ոստիկանական ռեժիմը», «օլիգարխիայի կրակ», «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին»։
Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենք կշարունակեն ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատմանը և կրկնակի խորհրդարանական ընտրությունների նշանակմանը: