Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամները հաստատել են առաջիկա հինգ տարիների ընթացքում կազմակերպության չորս պաշտոնների համար թեկնածուներ, հայտնել է «Կոմերսանտը»։
Թուրքիայի արտգործնախարարության նախկին ղեկավար և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է «մի քանի ամիս տևած ինտենսիվ բանակցություններից հետո»։