• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հուլիս 2025 15:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Հեզբոլլահ»-ը երեկվանից կորցրել է կապն իր նոր առաջնորդի հետ

Աշխարհում,
05 Հոկտեմբեր 2024 20:18
ShareShareShare
Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութին
telegram

«Հեզբոլլահ»-ը հոկտեմբերի 4-ից կորցրել է կապն իր գործադիր խորհրդի նախագահ Հաշեմ Սաֆիեդդինի հետ, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի անվտանգության աղբյուրին։

Նշվում է, որ «Հեզբոլլահ»-ի բարձրագույն հրամանատարների մեծ մասը գաղտնի դեմքեր են: Սաֆիեդդինիի անունը հայտնի էր դարձել Հասան Նասրալլայի սպանությունից հետո։ Կայքը նշում է, որ նրան վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատրաստում էին որպես Նասրալլայի հնարավոր իրավահաջորդ և այժմ, երբ նրա սպանությունը հավանական է, կասկածի տակ է կազմակերպության ներսում իրավահաջորդության հարցը:

Al Jazeera-ի քաղաքական վերլուծաբան Մարվան Բիշարան նշել է, որ  «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ կապը կորցնելը ցույց է տալիս, որ Իսրայելն ի վիճակի է «մեկը մյուսի հետևից հարվածներ հասցնել» խմբավորմանը:

«Հաղորդակցման սարքերի պայթեցումից և «Հեզբոլլահի» առաջնորդի սպանությունից հետո մյուս առաջնորդի հավանական սպանությունն ընդգծում է, որ կա՛մ Իսրայելն օգնություն է ստանում, կա՛մ նա տարբեր ձևերով ներթափանցել է «Հեզբոլլահ»-ի ներսը՝ էլեկտրոնային կամ այլ եղանակով՝ գուցե մարդկային ռեսուրսներով»,- հավելել է նա:

Նշվում է, որ խմբավորման առաջնորդի հավանական մահվան վայր հասնելուն խանգարում են Իսրայելի մշտական ​​օդային հարվածները: Ուստի, նրանք խնդրում են միջազգային հանրությանը կոչ անել Իսրայելին դադարեցնել ավիահարվածներն այդ շրջակայքում, որպեսզի փրկարարները կարողանան դիակները դուրս բերել:

«Հեզբոլլահ» շիական խմբավորման բարձրագույն ղեկավար մարմինը՝ Շուրայի խորհուրդը, սեպտեմբերի 30-ին կազմակերպության նոր գլխավոր քարտուղար էր ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Սաֆիեդդինը խմբավորման նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է, որն սպանվել էր սեպտեմբերի 28-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում խմբավորման կենտրոնակայանի վրա իսրայելական հարվածից: Զբաղեցնելով կուսակցության գործկոմի ղեկավարի պաշտոնը՝ նա վերահսկում էր քաղաքական հարցերն ու ներքին գործերը։

«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:

Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:

telegram
Tags: ԻսրայելԼիբանանՀաշեմ ՍաֆիեդդինիՀեզբոլլահ

Առնչվող Նորություններ

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների դադար է հայտարարել՝ սովի առնչությամբ մտահոգությունների աճի պատճառով, հայտնում է AP գործակալությունը։ Նշվում...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01

Առնվազն 9 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:...

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում երկու օրվա ընթացքում երկու հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է BFMTV-ն։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է...

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

26 Հուլիս 2025 15:46

Թաիլանդի և Կամբոջայի միջև արդեն երրորդն օրն է շարունակվում են բախումները, որոնք տարածաշրջանում տարիների ընթացքում ամենամահաբերն են։ Զոհերի թիվն աճում...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

26 Հուլիս 2025 13:45

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Զահեդան քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում տեղական դատական վարչակազմի վրա, հայտնել է «ՌԻԱ...

Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

ԿԽՄԿ ղեկավարը խստորեն քննադատել Է Գազայում Իսրայելի գործողությունները

26 Հուլիս 2025 00:33

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչը խիստ է արտահայտվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքների վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։...

Ավելին
  • Լուրեր
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

26 Հուլիս 2025 23:15
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»․ դեսպան

26 Հուլիս 2025 22:40
Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

26 Հուլիս 2025 22:17
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54
Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

26 Հուլիս 2025 20:15
Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

26 Հուլիս 2025 19:27
Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54
Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

26 Հուլիս 2025 18:20
Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

26 Հուլիս 2025 17:38
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

26 Հուլիս 2025 15:46
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

26 Հուլիս 2025 15:32
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ
Հասարակություն

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում` 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի...

ԿարդալDetails
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել
Աշխարհում

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների դադար է հայտարարել՝ սովի առնչությամբ մտահոգությունների աճի պատճառով, հայտնում է AP գործակալությունը։ Նշվում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ