Ֆրանսիայում սեպտեմբերի 7-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցեր են սկսել, հայտնում է actu.fr-ն։
Ակցիայի մասնակիցներն անհամաձայնություն են հայտնել Մակրոնի կողմից «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի թեկնածու Միշել Բարնիեին երկրի վարչապետ նշանակելու որոշմանը։ Նրանք Մակրոնին որոշումից հրաժարվելու և հրաժարական տալու կոչ են արել։
Ըստ կայքի՝ բողոքի ցույցեր են մեկնարկել Նանտում, Լե Մանսում և Նիսում: Ցույցերին մասնակցում են ինչպես առանձին քաղաքական գործիչներ և կուսակցական ակտիվիստներ, այնպես էլ ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ:
L’Est Républicain թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ իշխանություններն ամբողջ երկրում սպասում են մինչև 30 հազար ցուցարարի, որոնցից 8 հազարը դուրս կգան Փարիզի փողոցներ:
Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակել էր 73-ամյա Միշել Բարնիեին: