Քենիայում առնվազն 2 մարդ է մահացել և 10-ը տուժել հարկերի բարձրացման դեմ անհնազանդության գործողությունների ժամանակ, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Բողոքի ցույցերն սկսվել են Քենիայի տարբեր քաղաքներում։ Ցուցարարները նախատեսել են դրանք անցկացնել խորհրդարանի նիստի ժամանակ, երբ պատգամավորները քննարկում էին հարկման օրինագիծը։ Իշխանությունները նախագծի միջոցով մտադիր են ստանալ լրացուցիչ 2,7 միլիարդ դոլար, կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը։
Քենիայի հեռուստատեսության կադրերում երևում է, որ հրդեհ է բռնկվել խորհրդարանական համալիրի տարածքում, լսվում են հրազենից կրակոցներ, կան տուժածներ։
Իշխանություններն արդեն հայտարարել են, որ կչեղարկեն հացի գնման 16 տոկոս ԱԱՀ-ն, ինչպես նաև տրանսպորտային միջոցների 2,5 տոկոս հարկը: Չնայած երկխոսության գնալու կառավարության պատրաստակամությանը՝ բողոքի ցույցերը շարունակվում են: