Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում, հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ չի կարող հաստատել հաղորդագրությունները Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին։
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ վստահ չէ, թե ռուս սահմանապահները կպաշտպանեն Հայաստանի սահմանները, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։
Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատել
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատվել, հաղորդում է Tengrinews.kz-ը։ Նշվում է, որ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում անհայտ օբյեկտներով...