Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբերվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մյունխենյան հայտարարությունը, թե Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ։ Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Այս հարցում նրանց հետ համաձայն չենք նրանց և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Փետրվարի 19-ին Փաշինյանը Մյունխենի հայ համայնքերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել էր, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ այն ստորագրվել է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ ճանաչելով միմյանց սահմանները։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Ուկրաինան Հայաստանի բարեկամն է, և ցավ էր հայտնել, որ Հայաստանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական իրադրության վրա։
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...