2024 թվականն ավելի խելահեղ կլինի, քան նախորդ չորս տարիները, հայտարարել է Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։
Միլիարդատերը մեկնաբանել է մի օգտատիրոջ գրառում, որը հետաքրքրվել է, թե արդյոք աշխարհն արժանի՞ է «նորմալ 2024»-ի՝ «չորս տարվա խելահեղությունից» հետո։
«Իմ կանխատեսումը՝ 2024 թվականն ավելի խելահեղ է լինելու»,- առանց հավելյալ պարզաբանման պատասխանել է գործարարը։
Ավելի ուշ նա հրապարակել է ևս մեկ գրառում՝ աստղերի և հրթիռների տեսքով էմոջիով և «Գնանք 2024» տեքստով։
Բացի ԱՄՆ-ից, այս տարի նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն ավելի քան 60 երկրներում՝ դարձնելով 2024 թվականը «ժողովրդավարության ամենամեծ փորձությունը», Մասկի գրառման վերաբերյալ հայտնել է Politico-ն։
Հարավային Կորեայում հեղաշրջման փորձից հետո նոր նախագահ են ընտրել
«Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չժե Մյոնը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով քվեաթերթիկների 90,2...