Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) երկրներն աջակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասվում է հռչակագրում, որն ընդունվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) երկրների ղեկավարների խորհրդի 10-րդ գագաթնաժողովից հետո։
OTS-ի Աստանայի հռչակագրում ասվում է, որ սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը «երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա»: