Մերձմոսկովյան Լյուբերցի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, զոհեր և ավերածություններ չկան, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր Լյուբերցիի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ մանրամասնելով, որ ահաբեկչության փորձը կասեցվել է առավոտյան ժամը 4։30-ին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկուշաբթի գիշերը հերթապահող հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի շրջանի երկնքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։