Իրաքի հյուսիսում երկու թուրք զինվոր է մահացել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի հունիսի 11-ին «Claw-Castle» գործողության տարածքում անջատական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում վիրավորվել են մեր երկու հերոսներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց փրկել չի հաջողվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հերթական անդրսահմանային «Claw-Castle» օպերացիան Հյուսիսային Իրաքում մեկնարկել է անցյալ տարվա ապրիլին և նպատակ ունի տարածքը մաքրել այնտեղ տեղակայված «PKK»-ի զինյալներից։ Անկարան այս կազմակերպությունը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն և համարում ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ «PKK»-ի հետ հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։